Google-ի նոր սմարթֆոնները կարտադրվեն Հնդկաստանում
Նմանատիպ
Google-ն ազդարարել է Հնդկաստանում նոր սմարթֆոնների արտադրություն սկսելու մտադրության մասին։ Ընկերությունը պլանավորում է մոտ ժամանակներս թողարկել փորձնական տարբերակը, իսկ սեպտեմբերին անցնել լայնամասշտաբ արտադրության։
Այդ քայլը Google-ի արտադրական հզորությունների մեծացման և Չինաստանից կախվածության նվազեցման ռազմավարության մաս է կազմում։ Այդ մասին հայտնում է 9to5Google պարբերականը։
Money Contro-ի տեղեկություններով՝ Google-ը համաձայնագիր է կնքել Dixon Technologies-ի և Foxconn-ի հետ՝ Հնդկաստանում արտադրություն կազմակերպելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Dixon-ը պատասխանատվություն է կրելու Pixel 9-ի մոդելի թողարկման, իսկ Foxconn-ը՝ Pixel 9 Pro-իև и Pro XL-ի համար։
Հնդկաստանում արտադրվող Pixel սարքավորումների զգալի մասըnարտահանվելու են ԵՄ և ԱՄՆ։ Հնդկաստանում Pixel-ի վաճառքները դրական դինամիկա են ցույց տալիս, բայց շուկայի զարգացման տեմպերի համեմատ՝ ցածր են։
Google-ն առաջին ընկերությունը չէ, որ իր արտդրական հզորությունների մի մասը Չինաստանից տեղափոխում է Հնդկաստանում։ Օրինակ՝ Apple-ն առաջին տարում է իր iPhone-ի մոդելների մի մասի արտադրությունը կազմակերպել Հնդկաստանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում