Apple-ի Watch Series 10 ժամացույցները կթարմացվեն

Apple-ի Watch Series 10 ժամացույցները կթարմացվեն

Apple Watch Series 10 ժամացույցները շուտով կունենան նույն էկրանն, ինչ 49 մմ-ոց ժամացույցները։ Բացի այդ, մոդելները կունենան նաև ավելի ամուր կաղապար, արհեստական բանականության թարմացված գործիքներ։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը։

Օգտատերերի առողջական վիճակին արձագանքող տվիչները ևս ընկերությունը պլանավորում է թարմացնել։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, Apple-ը պատրաստվում է ավելի էժան տարբերակ թողարկել՝ Apple Watch SE-ն, որը կարժենա մոտավորապես 199 դոլար՝ այնքան, որքան Galaxy-ի թողարկած  Watch FE-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում