Արհեստական բանականությամբ սմարթֆոններն արագորեն նվաճում են շուկան

Արհեստական բանականությամբ սմարթֆոններն արագորեն նվաճում են շուկան

Արհեստական բանականության հնարավորությամբ սմարթֆոններն աճման տեմպերով շուկայում առաջատար են։ International Data Corporation վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի տվյալներով՝ ԱԲ-ով սմարթֆոնների մատակարարման տարեկան աճը 2023-28թթ․ կկազմի 78,4 տոկոս։ Կանխատեսվում է, որ առաջիկա չորս տարիներին  սմարթֆոնների շուկան կավելանա ԱԲ-ով հագեցած 912 մլն նոր մոդելներով՝ այն դեպքում, երբ 2023թ․ ընթացքում դրանք կազմել են ընդամենը 51 մլն։ 

Մասնագետները կանխատեսում են, որ ԱԲ-ն սմարթֆոններն ակտիվորեն կօգտագործվեն կյանքի տարբեր ոլորտներում՝ ներառյալ աշխատանքը, կրթությունը,առողջապահությունը և զվարճանքը։ Զեկույցի հեղինակները նշում են, որ արհեստական բանականության հնարավորությամբ սմարթֆոնների աճը կդառնա  տեխնոլոգիական ոլորտի հաջորդ հեղափոխությունը։

Փորձագետները նաև ընդգծում են, որ ԱԲ-ով սմարթֆոնները զգալի կփոխեն մարդ-սարքավորում փոխհարաբերությունները՝ մարդը կհարաբերվի սմարթֆոնի հետ ձայնային հրահանգնելով, ինչպես նաև մարդիկ աստիճանաբար կհրաժարվեն կոնկրետ առաջադրանքներ կատարող տարբեր հավելվածներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում