Global Business forum 2024-ի վերջին երկու ամփոփիչ օրերը Դիլիջանում

Global Business forum 2024-ի վերջին երկու ամփոփիչ օրերը Դիլիջանում

«Մանթաշյանց» գործարարների ակումբի կազմակերպած Global Business forum-ն ամփոփել է իր աշխատանքները։ Ֆորումի վերջին երկու օրերն անցել են Դիլիջանում։

«Դիլի Թաուն» համալիրում հավաքվել էին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած գործարարներ, ՀՀ պետական և հասարակական գործիչներ, մեդիայի ներկայացուցիչներ։

Ողջունելով Դիլիջանում հավաքված գործարարներին՝ «Մանթաշյանց» բիզնես ակումբի նախահագ Վահրամ Միրաքյանը խոսել է Global Business Forum-ի կարևորության և ձեռք բերված հաջողությունների մասին։ Միրաքյանը նշել է, որ իր ղեկավարած բիզնես ակումբը նպատակ է հետապնդում օգնել հայ գործարարներին զարգանալ և նոր շուկաներ նվաճել։ Այդ է պատճառը, որ 2024-ի Business Forum-ն ուղղված է Հայաստանից գլոբալ բիզնես ստեղծելու հնարավորությունների վերհանմանը։

Վահրամ Միրաքյանը ֆորումի մասնակիցներին ու հյուրերին պատմել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործունեության, ծրագրերի, նպատակադրումների և արժեքների մասին։

Global Business Forum-ի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Վերջինս իր խոսքում բարձր գնահատական է տվել «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործունեությանը՝ նշելով, որ մանթաշյանականները հաճախ պետական մակարդակի գործառույթներ են իրականացնում։ Շնորհակալություն հայտնելով ակումբի անդամներին ՀՀ գործարար միջավայրն ու տնտեսությունը զարգացնելու համար՝ նախարարն այնուհետև խոսել է ճանապարհաշինության, վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում պետության առաջնահերթությունների մասին։ Գնել Սանոսյանը կարևորել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի հետ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում