Microsoft-ը Չինաստանի իր աշխատակիցներին արգելել է օգտվել Android սմարթֆոններից

Microsoft-ը Չինաստանի իր աշխատակիցներին արգելել է օգտվել Android սմարթֆոններից

Microsoft ընկերությունը Չինաստանի իր աշխատակիցներին արգելել է աշխատանքի ընթացքում օգտագործել  Android սարքավորումներ։

Ինչպես փոխանցում է Bloomberg պարբերականը, չինացի աշխատակիցները պետք է հրաժարվեն աշխատանքային նպատակով օգտագործել Android-ով կառավարվող ցանկացած սարքավորում․ փոխարենն առաջարկվել է օգտվել գաղտնաբառերի կառավարման Microsoft Authenticator-ից ու Identity Pass հավելվածից։

Եթե աշխատակիցը չունի Apple-ի որևէ սարքավորում, որի միջոցով կարող է դա անել, Microsoft-ը տրամադրում է iPhone 15 սմարթֆոն՝ հատուկ աշխատանքային նպատակով օգտագործելու համար։

Աղբյուրը գրում է․ «Այն բանից հետո, երբ անցյալ տարվա աշնանը չինական իշխանություններն արգելեցին աշխատանքային նպատակով օգտագործել Apple-ի սարքավորումները, Microsoft-ը դարձավ առաջին խոշոր կորպորացիան, որ արգելեց օգտագործել մրցակիցների սարքավորումները»։

Շարունակելով վերլուծությունը՝ լրատվամիջոցը նկատում է, որ դա հնարավոր է կապված լինի նրա հետ, որ Չինաստանում Google Play-ի ֆիրմային ենթակառուցվածքները չեն աշխատում, այդ իսկ պատճառով  Android-ի վերահսկողությամբ աշխատող սարքավորումները հաճախ օգտագործում են այլընտրանքային հավելվածներ, որոնք կարող են տվյալների անվտանգության առումով վտանգ ներկայացնել։

Microsoft-ում Android-ի հսկողության տակ գտնվող սարքավորումների վրա արգելքի մասին պաշտոնապես չի հայտարարվել, բայց արդեն ուժի մեջ են մտել դրանք։

Մոտակա ժամանակներս կորպորացիայի չինացի աշխատակիցները ստիպված կլինեն հաստատել իրենց ինքնությունը  Apple-ի սարքավորումների միջոցով՝ կորպորատիվ տեղեկատվական համակարգին հասանելիություն ստանալու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում