Ջո Բայդենի թեկնածության առաջադրման հարցով առցանց քվեարկությունը հետաձգել է
Նմանատիպ
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում որոշել են նախագահական ընտրություններում Ջո Բայդենի թեկնածության առաջադրման հարցով առցանց քվեարկությունը հետաձգել օգոստոսի սկզբին: Այս մասին գրում է New York Times-ը։
«Դեմոկրատներ Շումերին և Ջեֆրիսին, երկուսն էլ Նյու Յորքից, հաջողվել է համոզել կուսակցական պաշտոնյաներին մեկ շաբաթով հետաձգել Ջո Բայդենի առաջադրման մեկնարկը՝ երկարացնելով բանավեճը նրա թեկնածության կենսունակության վերաբերյալ», – ասվում է նյութում:
Նշվում է, որ վերջին մի քանի օրերին Նախագահ Բայդենն ավելի ընկալունակ է դարձել այն փաստարկների նկատմամբ, թե ինչու պետք է հրաժարվի ընտրություններին մասնակցելուց, հատկապես այն բանից հետո, երբ Կոնգրեսում իր կուսակցության երկու գլխավոր առաջնորդները փոխանցել են նրան, որ խորապես մտահոգված են քաղաքական հեռանկարներով:
Դեմոկրատների խոսքով՝ Բայդենը ոչ մի ակնարկ չի արել այն մասին, որ փոխել է իր կարծիքը մրցավազքում մնալու վերաբերյալ:
Տեսականորեն թեկնածուին փոխելու հնարավորություն կուսակցությունը կունենա օգոստոսին կայանալիք համագումարում, բայց գործնականում դժվար կլինի մրցավազքից դուրս բերել փրայմերիզում հաղթած գործող նախագահին, եթե նա ինքը չհրաժարվի մասնակցությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում