OpenAI ընկերությունը նոր նեյրոցանց է մշակել՝ GPT-4o Mini-ն

OpenAI ընկերությունը նոր նեյրոցանց է մշակել՝ GPT-4o Mini-ն

OpenAI ընկերությունը թողարկել է նոր լեզվական մոդել՝ GPT-4o Mini-ն, որն առաջատար GPT-4o մոդելի պարզեցված տարբերակն է։ Այդ մասին հաղորդում է CNBC-ն։

Աղբուրի փոխանցմամբ՝ չնայած  GPT-4o Mini-ն ավելի մատչելի է, այդուհանդերձ գերազանցում է GPT-3.5 մոդելին, շուկան էլ ավելի մրցունակ դարձնում։

Նոր GPT-4o Mini մոդելն ունի տեքստի, պատկերների, աուդիո և վիդեո բովանդակության հնարավորություն: Այն նախատեսված է պարզ խնդիրներ լուծելու համար։

OpenAI-ի լեզվի մոդելների վրա հիմնված հավելվածների մշակումը կարող է թանկ արժենալ, ուստի շատ մշակողներ նախկինում ընտրել են ավելի մատչելի այլընտրանքներ, օրինակ՝ Google-ի Gemini 1.5 Flash-ը։ 

Ստանդարտ MMLU (Massive Multitask Language Understanding) թեստում OpenAI-ի նոր մոդելը հավաքել է 82%՝ այն պարագայում, երբ նույն թեստում թեստում GPT-3.5 մոդելը հավաքել է 70%, GPT-4o-ը՝ 88.7%։

Free, Plus և Team պլաններով GPT-4o Mini-ն հասանելի կլինի հուլիսի 18-ից։

GPT-3.5-ն այլևս հասանելի չի լինի ChatGPT-ի օգտատերերին, իսկ մշակողները դեռ կկարողանան օգտագործել այն, եթե չփոխարինեն GPT-4o Mini-ով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում