Օտարերկրացին ինքնաձիգով ներխուժել է Կոտայքի ոստիկանության բաժին և կրակոցներ արձակել․ կան վիրավորներ
20/07/2024 11:25
Նմանատիպ
Այսօր՝ հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում շտապ օգնության ավտոմեքենայի կողմից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 45-50 տարեկան մի տղամարդ։ Այս մասին գրում է Shamshyan. com-ը։
Վերջինս հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի աջ կեսի հատվածում։
Աղբյուրի տեղեկությոններով՝ այդ քաղաքացին ինքնաձիգով զինված մտել է ոստիկանության Կոտայքի բաժին, կրակոցներ արձակել ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանության 2 աշխատակից հրազենային վիրավորումով նույնպես տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանություն ներխուժած և կրակոցներ արձակած տղամարդը՝ օտարերկրացի է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում