Բայդենը հույս է հայտնել, որ կշարունակի պայքարը նախագահի պաշտոնում վերընտրվելու համար

Բայդենը հույս է հայտնել, որ կշարունակի պայքարը նախագահի պաշտոնում վերընտրվելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հույս ունի արդեն հաջորդ շաբաթ շարունակել իր նախընտրական քարոզարշավը բարձրագույն պետական պաշտոնում վերընտրվելու համար մղվող պայքարում:

«Ես ակնկալում եմ վերսկսել իմ քարոզարշավը հաջորդ շաբաթ», – ասել է Բայդենը, որն այս պահին շարունակում է մնալ ինքնամեկուսացման մեջ Դելավեր նահանգի իր նստավայրում, քանի որ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Նա նաև մեկնաբանել է իր գլխավոր քաղաքական հակառակորդի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի՝ Նախօրեին տեղի ունեցած մեկուկես ժամանոց ելույթը, նշելով, որ «սա այն նույն Թրամփն է, որին ԱՄՆ ժողովուրդը մերժել է չորս տարի առաջ»:

«Ելույթ ունենալով 90 րոպե՝ Թրամփը շեշտը դրել է սեփական հառաչանքների վրա՝ չներկայացնելով երկիրը միավորելու և ամերիկացի աշխատողների կյանքի որակը բարելավելու ծրագիր», – նշել Է Սպիտակ տան ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում