Xiaomi-ի՝ Smart Band 9 խելացի թևնոցներն արդեն իրականություն են

Xiaomi-ի՝ Smart Band 9 խելացի թևնոցներն արդեն իրականություն են

Xiaomi ընկերությունը ներկայացրել է նոր խելացի բլասլետ՝ Smart Band 9։ Նորույթը հագեցված է ավելի հզոր մարտկոցով, որը կարող է ինքնաբավ աշխատել 21 օր՝ առանց Always On Display գործառույթի և ևս 9 օր՝ այդ ֆունկցիայի աջակցությամբ։ Այդ մասին հաղորդում է FoneArena-ն։

Ներկայիս մոդելի համեմատ՝ Xiaomi Smart Band 9-ի արտաքին տեսքը, ըստ էության, չի փոխվել։ Սարքավորումը հագեցած է 1,6 դյույմանոց LOED էկրանով՝ 60 հց հաճախականության թարմացմամբ և թարմացված  Bluetooth 5.4 մոդուլով։

Թևնոցն աջակցում է ավելի քան 150 ռեժիմ և ունի ջրակայուն կաղապար։

Ընկերությունը հայտարարել է, որ նախորդ մոդելի համեմատ՝ այստեղ բարելավել է սրտի ռիթմի որոշման  տվիչի ճշգրտությունը։ Նշվում է նաև, որ ընկերությունը Պեկինի ինստիտուտի հետ  համագործակցության հուշագիր է ստորագրել՝ քնի ժամանակ շնչառության հետ կապված խնդիրներն արագ ու ճշգրիտ արձանագրելու համար։

Թևնոցները հասանելի կլինեն չորս գույներով՝  սև, սպիտակ, վարդագույն, կապույտ։ Ներկառուցված մարտկոցի հզորությունը կկազմի 233 մԱ*ժ։ 

Թևնոցի արժեքը  կկազմի 250 յուան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում