Սևանում մայրը ցատկել է պատուհանից, որպեսզի փրկի երեխային

Սևանում մայրը ցատկել է պատուհանից, որպեսզի փրկի երեխային

Ոստիկանությունից տեղեկացնում են Սևան քաղաքում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին: Ըստ հաղորդագրության, 3 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից: Երեխայի ընկնելուց հետո մայրն է իրեն նետել, որպեսզի փրկի իր զավակին:

Ոստիկանությունից մասնավորապես հայտնում եմ.

«Հուլիսի 22-ին ժամը 19:57 Սևան Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ Սևանի Շինարարների փողոցի 1-ին շենքի 3-րդ հարկի պատուհանից ընկնելու հետևանքով՝ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2020թ․ ծնված տղա երեխա, իսկ ժամը 21:13-ին նույն Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի 3-րդ հարկից ցատկելու հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել 1993թ․ ծնված մի կին»։
Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում