Բայդենի հայտարարությունն X-ում այցելությունների խելահեղ աճ գրանցեց․ Իլոն Մասկ

Բայդենի հայտարարությունն X-ում այցելությունների խելահեղ աճ գրանցեց․ Իլոն Մասկ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական մրցավազքից դուրս գալու մասին հայտարարությունը, որը հրապարակվել է X սոցիալական ցանում, տրաֆիկի կտրուկ աճ է առաջացրել, օգտատերերի ակտիվությունը «խելահեղ բարձր» է եղել։ Այս մասին իր էջում հայտարարել Է X-ի սեփականատեր Իլոն Մասկը:

«Այդ օրն X-ում այցելությունների թիվը խելահեղ բարձր էր», – գրել է Մասկը:

Ըստ Մասկի՝ Բայդենի հայտարարությունը մեկ օրում ունեցել է ավելի քան 260 միլիոն դիտում, իսկ Բայդենի էջում գրառումը կարդացել է ավելի քան 378 միլիոն մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում