Telegram-ի լսարանը մոտենում է 1 մլրդ-ին

Telegram-ի լսարանը մոտենում է 1 մլրդ-ին

Telegram  սոցցանցից ամսական 950 մլն մարդ է ակտիվ օգտվում։ Այդ մասին Telegram-ի իր ալիքում գրել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը։

Նրա խոսքով՝ միայն գարնանը ավելի քան 900 մլն մարդ է օգտվել սոցցանցից։

«Մոտենում ենք 1 մլրդ-ի սահմանագծին»-գրել է Դուրովը։

Հայտնի է դարձել, որ Telegram-ի ամսական լսարանը Ռուսաստանում աճել է մինչև 85 մլն-ի։ Նախորդ տարվա համեմատ՝ լսարանը 10 տոկոսով աճել է։

Չնայած 2023-ին Telegram-ի լսարանն աճել է, մեսենջերը շարունակում է զիջել WhatsApp-ին։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում