Հայաստանը կկարողանա մուտք գործել «Եվրոպական խաղաղության հաստատություն». Քեթրին Կոլոնա
23/07/2024 15:26
Նմանատիպ
Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քեթրին Կոլոնան, անդրադառնալով Եվրոպական միության խորհրդի որոշմանը Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո տրամադրելու որոշմանը, նշել է, որ Երևանն արդեն կկարողանա մուտք գործել «Եվրոպական խաղաղության հաստատություն»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է նախկին ԱԳ նախարար Կոլոնայի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ուրախ ենք լսել այս լավ լուրը. Հայաստանը կկարողանա մուտք գործել «Եվրոպական խաղաղության հաստատություն»։ Սա ֆրանսիական երկարամյա նախաձեռնության գագաթնակետն է։ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին», – գրել է Քեթրին Կոլոնան՝ այս առիթով շնորհավորելով նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում