«Չպետք է մոռանալ, որ Թրամփն էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ»․ թուրք վերլուծաբան
Նմանատիպ
Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցի վերլուծաբան Գյուլսեն Սոլաքերը «Ի՞նչ է սպասվում Թուրքիային, եթե Թրամփը նորից ընտրվի» վերնագրով հոդված է հրապարակել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հոդվածում հեղինակը վերլուծում է, թե Թրամփի ընտրվելու դեպքում ինչպես կդասավորվեն Թուրքիայի հարաբերություններն Ռուսաստանի ու Չինաստանի հետ։
Ըստ հեղինակի՝ չպետք է մոռանալ, որ Թրամփն առևտրային պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ: Թուրքիան դեռևս մեծ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ ալյումինի և պողպատի արտահանման հարցում:
«Սրանք այն սահմանափակումներն են, որոնք դրվել էին Թրամփի օրոք: Եթե Թրամփն ավելի խիստ ըթնացք բռնի, ապա համաշխարհային առևտուրը և Չինաստանի հարցը կտուժի, և Թուրքիայի համար կարող են առաջանալ լրացուցիչ դժվարություններ»,- նշում է հեղինակը։
Մյուս կողմից էլ նշվում է, որ այս պայմաններում չպետք է ակնկալել, որ Թուրքիան կդառնա ամերիկյան վարչակազմի նետերի թիրախը։
«Քանի որ Թրամփն անձամբ հակված է ավելի սերտ և չափավոր երկկողմ հարաբերություններ պահպանել Պուտինի նման ավտորիտար առաջնորդների հետ, թուրք-ռուսական հարաբերությունները չեն դառնա որպես հիմնական խնդիր»,- եզրափակում է վերլուծաբանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում