Windows օպերացիոն համակարգում հնարավոր է կրկին խափանումներ լինեն․ Wall Street Journal

Windows օպերացիոն համակարգում հնարավոր է կրկին խափանումներ լինեն․ Wall Street Journal

Եվրահանձնաժողովի և  Microsoft-ի միջև ձեռք բերված համաձայնության պատճառով Windows օպերացիոն համակարգում կարող է աշխատանքի խափանում տեղի ունենալ։

Ինչպես գրում է Wall Street Journal-ը, վկայակոչելով Microsoft-ի ներկայացուցչի խոսքը, օպերացիոն համակարգի կառուցվածքը թույլ է տալիս ծրագրավորողներին ստեղծել հզոր ծրագրային ապահովում, համակարգի հետ փոխազդեցություն և որևէ սխալ գործողություն  հնարավոր է հանգեցնի անդառնալի հետևանքների, ինչը և տեղի է ունեցել։

Եվրահանձնաժողովի հետ ձեռք բերված համաձայնության համար 2009 թվականից սկսած Microsoft-ը չունի հնարավորություն՝ պաշտպանելու Windows-ն այնպես, ինչպես Apple-ն է պաշտպանում իր համակարգը։

Արդյունքում հուլիսի 19-ին Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգչային ողջ ցանցի աշխատանքը խափանվեց։ Դա ընկերության պատմության մեջ ամենամասշտաբային խափանումն էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում