Ռուսաստանը պարտավորվել է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու խաղաղության․ Զախարովա

Ռուսաստանը պարտավորվել է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու խաղաղության․ Զախարովա

Մոսկվայում ստորագրված փաստաթղթով, Ռուսաստանը պարտավորվել է ամեն կերպ աջակցել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խաղաղության։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ նրա՝ Ռուսաստանի կողմից աջակցության ծավալներն ու ձևերը պետք է ընդունելի լինեն երկու կողմերի համար էլ։

«Ինչպես նախկինում, այսուհետ ևս պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել կողմերին՝ նախընտրելի երկկողմ ձևաչափով բանակցությունների համար։ Մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը դիտարկում ենք որպես խաղաղության ճարտարապետության հիմք և այն պետք է կառուցեն տարածաշրջանի երկրները, այլ ոչ թե թելադրվեն դրսից»,-նշել է Զախարովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում