Տրանսպորտից շատ օգտվողների համար ուղեվարձն էժան կլինի, քիչ օգտվողների համար՝ թանկ․ Ավինյան

Տրանսպորտից շատ օգտվողների համար ուղեվարձն էժան կլինի, քիչ օգտվողների համար՝ թանկ․ Ավինյան

Հունվարի 1-ից Երևանը կանցնի նոր տոմսային համակարգի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք այս ընթացքում ունենալու ենք հնարավորություն տերմինալների միջոցով տոմսեր գնելու: Շուտով ունենալու ենք հնարավորություն բանկային քարտի միջոցով տոմսը միանգամից գնելու կամ դրա փոխարեն վճարում անելու, ունենալու ենք նաև տոմսային քարտերի հնարավորությունը»,-ասել է քաղաքապետը:

Ինչ վերաբերում է ուղեվարձի թանկացմանը՝ Ավինյանի հավաստմամբ՝ նոր համակարգն ամբողջապես նոր տրամաբանություն է ունենալու։

«Այն մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից՝ ուղեվարձն իրենց համար գուցե ավելի էժան լինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար կարող է ավելի թանկ լինել, բայց ընդհանուր տրանսպորտային համակարգը էական բարեփոխվելու է»,- վստահեցրել է Երևանի քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում