Մենք կմտնենք Իսրայել այնպես, ինչպես մտանք Ղարաբաղ․ Էրդողան

Մենք կմտնենք Իսրայել այնպես, ինչպես մտանք Ղարաբաղ․ Էրդողան

Թուրքիան մի օր հանկարծակի կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա: Halk TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ճիշտ այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք նաև Իսրայելի հետ, անհնարին ոչինչ չկա։ Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք նման քայլեր կատարելու համար»,- նշել է Էրդողանը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նա հերթական անգամ հայտարարել է Պաղեստինին ցանկացած միջոցներով աջակցելու պատրաստակամության մասին։

Ավելի ուշ X սոցիալական ցանկցում հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, նշելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը պատասխանատու է Գազայի հատվածում տիրող իրավիճակի համար, կարող է կյանքն ավարտել այնպես, ինչպես նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերը։

«Ցեղասպան Նեթանյահուի վերջը կլինի նույնը, ինչ ցեղասպան Հիտլերինը։ Նրանք, ովքեր փորձում են ոչնչացնել պաղեստինցիներին, իրենց արարքների համար պատասխան կտան այնպես, ինչպես ցեղասպանություն իրականացրած նացիստները։ Մարդկությունը կլինի պաղեստինցիների կողքին, դուք նրանց չեք կարող ոչնչացնել», – գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում