Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն վաղը՝ հուլիսի 30-ին

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն վաղը՝ հուլիսի 30-ին

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը կհանդիպեն վաղը` հուլիսի 30–ին, հայ-թուրքական սահմանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ ԶԼՄ-ների՝ ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումն առավոտյան տեղի կունենա հայկական, իսկ երեկոյան՝ թուրքական տարածքում։

Այս հանդիպումը Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի բանակցությունների հինգերորդ փուլն է, որը պետք է տեղի ունենար հուլիսի 3–ին, սակայն թուրքական կողմը հրաժարվեց հանդիպումից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում