Թեհրանում սպանվել է «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիան
Նմանատիպ
Թեհրանում սպանվել է «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, ով այնտեղ էր Իրանի նորընտիր նախագահ Փեզեքշիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։ Այդ մասին հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։
Համաս-ը հայտնել է, որ Հանիան սպանվել է իր բնակարանի վրա իսրայելական «գրոհի» ժամանակ:
Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածից։
«Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի Թեհրանում «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար»,-այդ մասին հայտարարել է Կորպուսի քաղաքական խորհրդի քարտուղար, գեներալ Մոհսեն Ռեզաին։
Նշենք, որ Իսրայելը պաշտոնական հայտարարություն դեռևս չի արել՝ կապված Հանիայի սպանության հետ։