Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդի սպանությունը
Նմանատիպ
Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել հուլիսի 31-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Իմսայիլ Հանիեյի սպանության վերաբերյալ:
«Մենք դատապարտում ենք Թեհրանում իրականացված բացահայտ մահափորձի հետևանքով ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի առաջնորդ Իմսայիլ Հանիյեի սպանությունը:
Եվս մեկ անգամ բայահայտվեց, որ Նեթանյահուի կառավարությունը նպատակ չունի խաղաղության հասնելու»,-ասվում է հայտարարությունում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ այդ հարձակումը միտված է Գազայում ընթացող պատերազմը տարածաշրջանային պատերազմի վերածելուն, ինչպես նաև ընդգծվել, որ եթե միջազգային հանրությունն Իսրայելին կանգնեցնելու համար քայլեր չձեռնարկի, ապա տարածաշրջանում ավելի մեծ բախումներ կլինեն:
Հիշեցնենք, որ Թեհրանում սպանվել է «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, ով այնտեղ էր Իրանի նորընտիր նախագահ Փեզեքշիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։
Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում