Ինստագրամում ավելացել է օգտատերերի կրկնօրինակները ԱԲ-ով ստեղծելու գործառույթը

Ինստագրամում ավելացել է օգտատերերի կրկնօրինակները ԱԲ-ով ստեղծելու գործառույթը

Ամերիկյան  Meta կորպորացիան  Instagram-ում նոր գործառույթ է ավելացրել, որի շնորհիվ  օգտատերերը կարող են արհեստական բանականության օգնությամբ ստեղծել սեփական թվային կրկնօրինակները։ Նեյրոցանցը կարող է հաղորդակցվել օգտատերերի հետ՝ ինչպես բլոգեր կամ մեկնաբանություններ թողնելով։

Սեփական անձի թվային կրկնօրինակը ստեղծել օգտատերերը կարող են AI Studio-ի օգնությամբ․ գործառույթն աշխատում է վեբ ինտերֆեյսի օգնությամբ կամ էլ միանգամից հավելվածում՝ արհեստական բանականության հետ երկխոսություն սկսելուց անմիջապես հետո։

Կարելի է արհեստական բանականությունն այնպես կարգավորել Instagram-ում, ավելացնել հղումներ, որոնցով կարելի է կիսվել, ինչպես նաև մատնանշել թեմաներ, որոնցից ցանկալի է խուսափել։

Նոր գործառույթը նաև  ինքնապատասխանիչի հնարավորություն է տալիս, կարելի է նշել օգտատերերին։ Meta-ն նաև հնարավորություն է տալիս ստեղծել բոլորովին նոր անհատներ՝ արեհստական բանականության օգնությամբ, որոնց պրոֆիլներով  հետո հնարավոր է կիսվել OpenAI-ի խանութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում