Էրդողանը Օլիմպիական խաղերի միջադեպի համար պատրաստվում է զանգել Հռոմի պապին

Էրդողանը Օլիմպիական խաղերի միջադեպի համար պատրաստվում է զանգել Հռոմի պապին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդարդարձել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Էրդողանը, խոսելով արարողության ժամանակ բեմադրված «Խորհրդավոր ընթրիքի» տեսարանին, այն անվանել է խայտառակ և նշել, որ դա վիրավորանք էր ոչ միայն կաթոլիկ համայնքի, ոչ միայն քրիստոնյաների, այլև իրենց համար:

«Առաջին իսկ հնարավորության դեպքում զանգելու եմ հարգարժան Պապին (Հռոմի պապ-խմբ.): Ես ներկայացնելու եմ քրիստոնեական աշխարհի, բոլոր քրիստոնիաների նկատմամբ իրականացված անբարոյականությունը»:

Փարիզի Օլմիպիական խաղերի բացմանը Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարը՝ Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը, ներկայացվել էր որպես ծաղրանմանակում՝ տրանսվեստիտների և կիսամերկ երգչուհու կերպարանքով։

Հուլիսի 30-ին այն դատապարտել էր նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում