Հնդկաստանը կարող է լուծել համաշխարհային պարենամթերքի անվտանգության հետ կապված խնդիրները․ Հնդկաստանի վարչապետ

Հնդկաստանը կարող է լուծել համաշխարհային պարենամթերքի անվտանգության հետ կապված խնդիրները․ Հնդկաստանի վարչապետ

Հնդկաստանը դարձել է աշխարհի համար պարենային անվտանգության խնդիրների համար լուծումներ առաջարկող երկիր։ Այդ մասին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է Նյու-Դելիում ընթացող միջազգային տնտեսագիտական համաժողովի բացման արարողությանը։

«Դուք գտնվում եք մի երկրում, որտեղ պահում են ավելի քան 500 մլն գլուխ խոզ։ Ողջունում եմ ձեզ գյուղատնտեսական երկիր դարձած Հնդկաստանում»,-այսպես է դիմել Մոդին՝ համաժողովի մասնակիցներին։

Նա հիշեցրել է, որ Հնդկաստանը վերջին անգամ տնտեսագետ-գյուղատնտեսներին հյուրընկալել էր 65 տարի առաջ, երբ նոր էր անկախացել։

«Այսօր Հնդկաստանի արտադրական ծավալներն այնքան են մեծացել, որ ավելցուկ է առաջանում։ Կաթի, համեմունքների արտադրությամբ առաջատար ենք աշխարհում, իսկ հացահատիկի, մրգերի, վարսակի, շաքարի, թեյի արտադրությամբ՝ երկրորդը»,-ասել է նա՝  վստահեցնելով, որ պարենամթերի ոլորտում Հնդկաստանի փորձը մեծ օգուտ կբերի Հարավասիական երկրներին։

Հնդկաստանի կառավարության ղեկավարը նշել է նաև, որ իր երկրում աշխատում են ավելի քան 120 մլն ֆերմերներ, որոնցից ավելի քան 30 մլն-ը կանայք են։

Նյու-Դելիում ընթացող՝ «Դեպի պարենային ապրանքների արտադրության կայուն տրանսֆորմացիա» թեմալով համաժողովին շուրջ 1000 գյուղատնտես է մասնակցում՝ աշխարհի 75 երկրից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում