Կիրանցում և Բերքաբերում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ

Կիրանցում և Բերքաբերում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ տեղի է ունենալու 10 պայթյուն։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում