ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդուժը ավիահարվածներ է հասցրել Եմենի հարավ-արևմուտքին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդուժը ավիահարվածներ է հասցրել Եմենի հարավ-արևմուտքին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Եմենի հարավարևմտյան Թայիզ նահանգը, որը գտնվում է հութիների վերահսկողության ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չեն ստացվել։

Տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածների են ենթարկվել հութիների վերահսկողության տակ գտնվող մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ ռազմական հենակետերը, որտեղից խռովարարները հրթիռներ են արձակում Կարմիր ծովի թիրախների ուղղությամբ:

Հութիները, որոնք վերահսկում են Եմենի զգալի մասը, ներառյալ մայրաքաղաք Սանան, ամիսներ շարունակ գնդակոծում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դեկտեմբերին ռազմական կոալիցիա են ստեղծել և կանոնավոր հարվածներ են հասցնում Եմենում հութիների օբյեկտներին՝ ի պատասխան նրանց հարձակումների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում