Լեհ քաղաքական գործիչն Արցախին աջակցելու համար դատապարտվել է ազատազրկման
07/08/2024 13:51
Նմանատիպ
Լեհ քաղաքական գործիչ, իրավաբան Թոմաս Լեխ Բուչեկին Արցախին աջակցելու համար Լեհաստանում դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման և խոշոր չափի տուգանքի։ Այս մասին գործիչը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ինձ Լեհաստանում դատապարտեցին 3 ամսվա ազատազրկման և խոշոր չափի տուգանքի։
Սա կապված է Արցախի համար իմ գործունեության, հայ գերիների ազատ արձակման և Ռուբեն Վարդանյանին աջակցելու հետ։
Ո՞վ կարող է գուշակել, թե ինչի համար եմ դատապարտվել և ո՞վ է կանգնած մեղադրանքի հետևում»,- գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում