Հնդկաստանն առաջին անգամ բազմազգ զորավարժություններ է անցկացնում

Հնդկաստանն առաջին անգամ բազմազգ զորավարժություններ է անցկացնում

Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում մեկնարկել են ռազմաօդային ուժերի առաջին բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են ռազմական ինքնաթիռներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Իսպանիայից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Զորավարժությունների առաջին փուլը կավարտվի օգոստոսի 14-ին, իսկ երկրորդ փուլը կանցկացվի Ռաջաստանի նահանգում օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 12-ը։

Զորավարժություններին կմասնակցեն 67 կործանիչներ և ռազմական ինքնաթիռներ 10 երկրներից և դիտորդներ 18 երկրներից։ Հնդկաստանը կմասնակցի 75-80 կործանիչ ինքնաթիռներով, ռազմական ինքնաթիռներով և ուղղաթիռներով։

Զորավարժությունների նպատակն է ամրապնդել Հնդկաստանի զինված ուժերի փոխգործունակությունը և ռազմավարական համագործակցությունը ամբողջ աշխարհում։

Բացի այդ, Հնդկաստանը ներկայացնում է իր պաշտպանական արդյունաբերության կարողությունները զորավարժությունների շրջանակներում կազմակերպված ցուցադրությունների միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում