Չինաստանն ուղեծիր է արձակել առաջին արհեստական արբանյակները

Չինաստանն ուղեծիր է արձակել առաջին արհեստական արբանյակները

Չինաստանի «Թայուան» տիեզերակայանից արձակվել են առաջին արհեստական արբանյակները։ «Հազար առագաստ» նախագծի շրջանակում արձակված արբանյակները կոչված են ծառայելու Երկրի ուղեծրից ինտերնետ ցրելու նպատակին։ Չինական այս նախագիծը փորձագետներն արդեն համեմատում են Իլոն Մասկի  Starlink-ի հետ։ Ներկա դրությամբ Starlink-ի շուրջ 6200 արբանյակ գտնվում է ուղեծրի ներքի շերտում։ 

Չինական նախագծով առաջին փուլում արձակվել է 18 արբանյակ, իսկ ընդհանուր թիվը, որը նախատեսում է արձակել Չինաստանը, 14 հազար է․ դրանցից 648-ը Չինաստանը մտադիր է արձակել 2025-ին։ Այդ նախագծի շրջանակում նախատեսվում է ինտերնետ բաշխում ապահովել նաև Երկիր մոլորակի մակերևույթին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում