Տարածաշրջանային ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան

Տարածաշրջանային ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության ներքո. Իրանի դեսպան

Ապաշրջափակման մասին մեր դիրքորոշումը շատ հստակ է` մենք կողմ ենք ապաշրջափակմանը, սակայն դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Եթե տեղի է ունենում ապաշրջափակում, բնական է, որ երթևեկությունը մեծանում է, աշխուժանում, բայց պետք է փոխադարձ համաձայնություն լինի այդ մասով։ Եթե փոխադարձ համաձայնություն կա, նշանակում է ավելի ենք մոտենում խաղաղությանը։ Սա տարածաշրջանի երկրների օգտին է»,-դեսպանը։

Հիշեցնենք՝ հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։

ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում