Անցած գիշեր Կուրսկի երկնքում 26 ԱԹՍ է ոչնչացվել

Անցած գիշեր Կուրսկի երկնքում 26 ԱԹՍ է ոչնչացվել

Օգոստոսի 10-ի գիշերը ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Կուրսկի շրջանի ուղղությամբ ոչնչացրել են 26, Յարոսլավի շրջանի ուղղությամբ՝ 6 ԱԹՍ։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Յարոսլավի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտնել է, որ ոչնչացման ընթացքում շրջանում ոչ մեկը չի տուժել, փլուզումներ չկան։ Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների օգնությամբ փորձ է արվել գրոհել շրջանի ձեռնարկություններից մեկը։

«Կուրսի շրջանում շարունակվում են ռազմական գործողությունները՝ ուկրաինական բանակի ներխուժումից հետո։ Շրջանում՝ բԲլգորոդի և Բրյանսկի շրջանների հետ միասին, օգոստոսի 9-ի ժամը 23։00-ից մտցված է հակաահաբեկչական օեպրացիայի ռեժիմ։ Սահմանամերձ Կուրսի 123 բնակիչ տեղահանվել է Տուլա»,-հաղորդում է ТАСС գործակալությունը։

Սուջա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մասին հայտարարարությունները քաղաքապետը համարել է ուկրաինական քարոզչություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում