Apple-ը կթողարկի չորս նոր սմարթֆոն՝ ԱԲ աջակցությամբ
Նմանատիպ
Apple ընկերությունն աշնանը կթողարկի չորս նոր սմարթֆոն՝ iPhone 16, iPhone 16 Plus, iPhone 16 Pro и iPhone 16 Pro Max։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։ Բոլոր նշված մոդելները, ըստ աղբյուրի, կաշխատեն արհեստական բանականության (ԱԲ)՝ Apple Intelligence-ի աջակցությամբ։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ iPhone-ը կունենա A18 պրոցեսոր և 8 ԳԲ օպերատիվ հիշողություն՝ ԱԲ-ով աշխատելու համար։ Նոր սմարթֆոնների շնորհանդեսից հետո Apple Intelligence-ը հասանելի կլինի նաև Apple-ի ևս մեկ մոդելում՝ iPhone 15-ում։
Աղբյուրի տեղեկություններով՝ iPhone Pro-ի և iPhone Pro Max-ի չափերը կփոփոխվեն․ առաջինի էկրանը կլինի 6,1-6,3 դյույմ, իսկ երկրորդինը՝ 6,7-6,9։ Բոլոր նոր մոդելների աջ կողմում կլինի նաև ստեղն, որի օգնությամբ հնարավոր կլինի ֆոկուսի բերել լուսատեսանկարահանում անելիս։
Կաղապարների գույները նույնպես կավենանան՝ ոսկեգույն-վարդագույնը կհամալրի շարքը։
Լրատվամիջոցը գրում է նաև, որ 2025թ․ սկզբին Apple-ը կթողարկի ևս մեկ մոդել՝ iPhone SE-ն, որը վաճառքում կհայտնվի 2025-ի աշնանն ու կունենա ավելի ամուր կաղապար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում