Հնդկաստանը փորձարկել է սեփական արտադրության հակատանկային հրթիռային համակարգերը
13/08/2024 17:47
Նմանատիպ
Հնդկաստանի Պաշտպանական մշակումների և հետազոտությունների կազմակերպությունը հաջողությամբ փորձարկել է սեփական արտադրության, հեռակառավարվող հակատանկային հրթիռները։ Ինչպես գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ANI գործակալությանը, փորձարկումներն անցկացվել են Ռաջաստխան նահանգի Ջայսալմերե հրաձգարանում։
Ռազմական համակարգերը, որ նախատեսված են հակառակորդի տանկերի և զրահատեխնիկյաի խոցման համար, ըստ աղբյուրի, ունի նաև կրկնակի ինքնանշանառության ռեժիմ, արդյունավետ է թե՛ գիշերը, թե՛ ցերեկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում