ՄԱԿ-ը պետք է Իսրայելը ճանաչի ահաբեկչական պետություն․ Ալի Բահրեյնի

ՄԱԿ-ը պետք է Իսրայելը ճանաչի ահաբեկչական պետություն․ Ալի Բահրեյնի

Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է Իսրայելը հայտարարի ահաբեկչական պետություն՝ Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զանգվածային սպանությունների համար։ Նման տեսակետ է հնչեցրել ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրախպետության դեսպան Ալի Բահրեյնին։

«Համաձայն Ահաբեչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի 2․1 հոդվածի՝ իսրայելական ռեժիմը պետք է ճանաչվի ահաբեկչական, հետևաբար՝ այդ ռեժիմի կողմից Պաղեստինի խաղաղ բնակչության հանդեպ իրականացվող գործողություններն ահաբեկչության ակնհայտ դսևորումներ են»-ասված է Բահրեյնի՝ մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքին և երկու հատուկ  զեկուցողներին ուղղված գրության մեջ, իսկ իրանցի պաշտոնյայի գրությունը հրապարակել է Tasnim գործակալությունը։

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Իսրայելը ձգտում է կործանել պաղեստինյան քաղաքական ինքնությունը և խլել պաղեստինցիներից անկախ պետություն ունենալու իրավունքը։

Նա ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեյի սպանությունը։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում