Wildberries-ում կներկայացվեն նաև առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցներ

Wildberries-ում կներկայացվեն նաև առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցներ

Wildberries ընկերությունն սկսում է առանց դեղատոմսի դեղերի վաճառքը հարթակում։ Այդ մասին ասված է մարկետփլեյսի տարածած հաղորդագրության մեջ։

«Նորամուծությունը գնորդների համար բացում է այնպիսի դեղամիջոցների ընտրության լայն հնարավորություն, որը կարող է ձեռք բերել գնորդն՝ առանց դեղատոմսի»-ասված է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը շեշտել է, որ հարթակում նման ապրանքներ վաճառել կկարողանան բացառապես դեղամիջոցների վաճառքի լիցենզիա ունեցողները և միայն փաստաթղթերի մանրազննին քննություն անցնելուց հետո։

Դեղերի հավաքագրումը, պահպանումն  ու առաքումն իրականացնելու է վաճառողը, իսկ հարթակը տվյալ դեպքում հանդես է գալու գնորդի և վաճառողի միջև կապ ստեղծողի դերում։

«Առանց դեղատոմսի վաճառվող դեղերի ներառումը Wildberries-ում կարևոր քայլ է հարթակի ծառայությունների ընդլայնման առումով և ուղղված է առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության բարձրացմանը»-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում