Windows-ը կթողարկի AirDrop-ի համանման ծրագիր՝ ֆայլերի արագ փոխանցման համար

Windows-ը կթողարկի AirDrop-ի համանման ծրագիր՝ ֆայլերի արագ փոխանցման համար

Microsoft-ը հայտարարել է Windows-ում AirDrop-ի նմանությամբ ծրագիր ներդնելու մասին, որը կաշխատի Android-ի բազայի վրա` ֆայլերի արագ փոխանցման նպատակով։ Այդ մասին հաղորդում է Windows Central հարթակը։

Նոր գործիքը հասանելի կլինի  Windows 10 և  Windows 11 օպերացիոն համակարգերում և կաշխատի նույն սկզբունքով, ինչպես AirDrop-ը՝ Apple-ի սարքավորումներում։

Նոր ծրագրի մասին առաջին տեղեկությունը հայտնվել է Microsoft-ի աջակցման պաշտոնական կայքում, որտեղ նշվում է, որ ֆայլերի փոխանցումն Android-ի և Windows-ի միջև տեղի է ունենալու «Կապ հեռախոսի հետ» հավելվածի օգնությամբ։

Սարքավորումների սինխրոնիզացումից հետո  բավարար է, որ օգտատերը սեղմի մկնիկի աջ ստեղնը ֆայլի վա, ընտրի «կիսվել» հրահանգը և հետո ընտրի «Կապ հեռախոսի հետ» հավելվածը։ Այդ քայլերից հետո ֆայլը կփոխանցվի միացված սարքավորմանը՝ առանց լրացուցիչ թույլտվություն պահանջելու։

Նոր գործառույթից օգտվելու համար կպահանջվի թարմացված Windows 10՝  ընդ որում թարմացումը լինի առնվազն 2019թ-ից հետո կամ  Windows 11։ Բջջային հեռախոսը պետք է լինի Android 9.0 կամ ավելի թարմ մոդել։

Ներկա պահին գործառույթը թեստավորվում է Release Preview ալիքում՝ նախնական գնահատականի համար։ Նորամուծության՝ գործունեության մեջ մտնելու հստակ ժամկետները դեռ հստակեցված չեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում