Վլադիմիր Պուտինը կմեկնի Ադրբեջան․ հայտնի են այցի ժամկետները

Վլադիմիր Պուտինը կմեկնի Ադրբեջան․ հայտնի են այցի ժամկետները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Ադրբեջան։ Այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Այցը կկայանա օգոստոսի 18-19-ը։

«Այցի շրջանակում կկարևորվեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացումը, ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև՝ միջազգային ու տարածաշրջանային խնդիրները»-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Պուտինի՝ Ադրբեջան այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել համատեղ հայտարարություններ, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր։

Պուտինի վերջին այցն Ադրբեջան տեղի է ունեցել 2018 թվականին։Դրանից հետո Ալիևն էլի էր հրավիրել  Պուտինին Ադրբեջան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում