Եգիպտոսում կկառուցվի ջրածնից սնվող երկնաքեր

Եգիպտոսում կկառուցվի ջրածնից սնվող երկնաքեր

2025 թվականի սկզբին  նախատեսվում է 55 հարկանի գրասենյակային երկնաքեր կառուցել Եգիպտոսում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, շենքն էլեկտրաէներգիայի մեծ մասը ստանալու է մաքուր ջրածնից։ 

Նախագծի կարժենա մոտավորապես 1 մլրդ դոլար: 

Երկնաքերի պատվիրատուն Forbes մեդիա խումբն է։ Նախագծի աշխատանքային անվանումն է Forbes International Tower, որը կդառնա Forbes-ի առաջին կոմերցիոն աշտարակը։ 

Ծրագրի իրականացման որոշումը, ըստ լրատտվամիջոցի, ստորագրվել է 2023-ի հունվարին՝ Դավոսում 53-րդ համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։ Շինարարական աշխատանքները վերահսկելու է Magnom Properties սաուդական ընկերությունը, որը հանդիսանում է Rawabi Holding սաուդական արդյունաբերական խմբի դուստր ձեռնարկություն։

Երկնաքերը կունենա երկու արագընթաց VIP վերելակ, իսկ տանիքին կլինի ուղղաթիռի վայրէջքի վայր: 

Նշվում է, որ շենքում ծառայությունների զգալի մասը կլինի ավտոմատացված, կօգտագործվի արհեստական բանականություն և այլն։ 

Շինարարությունը նախատեսվում է սկսել 2025 թվականի սկզբին և ավարտել մինչև 2030 թվականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում