Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել են Մերձավոր Արևելքում էսկալացիայի բարձր վտանգի մասին

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել են Մերձավոր Արևելքում էսկալացիայի բարձր վտանգի մասին

«Մերձավոր Արևելքում էսկալացիայի ռիսկը բարձր է, քան երբևէ։ Լավ կլինի, որ Իրանը հետ կանգնի Իսրայելի վրա հարձակման մտքից»,-ասված է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որոնք գտնվում են տարածաշրջանում։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ Մերձավոր Արևելքում կոնֆլիկտի խորացման վտանգը երբեք այդքան բարձր չի եղել։ Մենք կոչ ենք արել Իրանին՝ հրաժարվել Իսրայելի վրա ռազմական հարձակումից։ Մենք նաև բոլոր կողմերին հորդորել ենք դադարեցնել էսկալացիայի հետագա սրացումը։

Լեմմին և Սեժուրեն հայտարարել են, որ ողջունում են Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի ջանքերը՝ Գազայի հատվածում կրակի դադարեցման ուղղությամբ։ Նրանք նաև հորդորել են հումանիտար օգնություն ապահովել խաղաղ բնակչության համար։

«Մենք վերահաստատում ենք, որ միայն միջազգային իրավունքի շրջանակում երկու պետությունների գոյության սկզբունքի հիման վրա իսրայելցիներն ու պաղեստինցիները կկարողանան հասնել արդարացի ու երկարատև խաղաղության։ Տարածաշրջանում բոլոր կողմերը պետք է կոնկրետ քայլեր անեն, եթե անկեղծորեն ցանկանում են խուսափել պատերազմից։ Մենք պատրաստ ենք համագործակցել նրանց հետ՝ հանուն այդ նպատակի»,-ասված է համատեղ հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում