Apple-ը մշակում է ռոբոտացված ձեռքով սարքավորում․ այն օժտված կլինի արհեստական ինտելեկտով

Apple-ը մշակում է ռոբոտացված ձեռքով սարքավորում․ այն օժտված կլինի արհեստական ինտելեկտով

Apple ընկերությունը նոր սարքավորում է մշակում, որը պիտի դառնա «խելացի» տան կենտրոնը։ Այն օժտված կլինի iPad հիշեցնող մեծ էկրանով և ռոբոտացված ձեռքով։ Այդ մասին գրում է  Bloomberg-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ J595 կոդը կրող նախագիծը հավանության է արժանացել դեռևս 2022թ․, բայց ակտիվ քայլեր սկսել են ձեռնարկվել վերջերս։ Ընկերությունը դեռևս պաշտոնապես չի արձագանքել նորությանը։

Նոր սարքավորումն օգտատերերին թույլ կտա նաև հեռավորության վրա կառավարել «խելացի» տունը և մասնակցել տեսակոնֆերանսների։ Էկրանը կարող է շարժվել վերև-ներքև, ինչպես նաև 360 աստիճանի տակ պտտվել։

Սարքավորումը նաև կունենա Apple Intelligence-ի՝ արհեստական բանականության աջակցություն։ Նախնական գինը մոտավորապես 1000 դոլար կլինի, իսկ առաջին մոդելները նախատեսվում է թողարկել 2026-27թթ․։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ներկա դրությամբ սարքավորման վրա աշխատում է 1000 հոգի, իսկ աշխատանքները համակարգում է ընկերության տեխնոլոգիաների զարգացման հարցերով փոխնախագահ Քեվին Լինչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում