Թուրքիան կպայքարի մինչև Պաղեստինի լիովին ազատագրվելը
17/08/2024 17:36
Նմանատիպ
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը գրառում է արել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի` Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթի վերաբերյալ։
Մեջբերելով Աբասի ելույթի հետևյալ հատվածը. «Կոչ եմ անում արաբական աշխարհին, իսլամական աշխարհին, աշխարհի բոլոր առաջնորդներին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որ այս մարդասիրական առաքելության մեջ լինենք միասին՝ դադարեցնելու հարձակումներն ու օկուպացիան»՝ Ալթունը նշել է, որ Թուրքիան ինչպես միշտ կշարունակի լինել Պաղեստնի կողքին և վճռականորեն աջակցել նրանց ճիշտ գործին։
Ինչպես նաև հավելել է. «Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Պաղեստինը լիովին չի ազատագրվել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում