Իրանն ու Հայաստանը կարևորում են տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը․ Իրանի ԱԳՆ
Նմանատիպ
Իրանի և Հայաստանի հարաբերություններն ընթանում են բարեկամական ու կառուցողական մթնոլորտում։ Երկու երկրներն էլ ունեն քաղաքական կամք, որպեսզի զարգացնեն երկկողմ հարաբերություններ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին։
«Թե՛ Իրանը, թե՛ Հայաստանը կարևորում են տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը»,-նշել է նա։
Լրագրողի հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք վաճառելուն՝ Քանանին պատասխանել է, որ որևէ փաստական տեղեկություն չունի այդ մասին և զուտ լուրերի հիման վրա չի կարող մեկնաբանել։
Դիվանագետը շեշտել է, որ թեպետ չի մեկնաբանում հայ-ամերիկյան հարաբերությունները, բայց տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի աճին թերահավատորեն են մոտենում։
«Թերհավատորեն ենք վերաբերվում տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի աճին, հատկապես՝ նրա ռազմական ներկայությանը։ Դա վերաբերում է պատմական իրողությանը՝ տարածաշրջանի երկրներում ամերիկյան կառավարության ապակայունացնող գործունեությանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում