«Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է». Սերժ Սարգսյանի գրասենյակ

«Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է». Սերժ Սարգսյանի գրասենյակ

168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվել է, թե արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այց է կատարել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես այսօր գրել է հայկական լրատվամիջոցներից մեկը:

«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ այցի մասին հրապարակումն ապատեղեկատվություն է: Ավելին, Սերժ Սարգսյանը 2018 թվականի իշխանազավթումից հետո որևէ այց չի կատարել Ռուսաստանի Դաշնություն»,-պատասխանել են Սերժ Սարգսյանի գրասենյակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում