Իսրայելը համաձայնել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին

Իսրայելը համաձայնել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին

Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի լրացուցիչ առաջարկներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հավանություն է տվել լրացուցիչ առաջարկներին, և մենք հույս ունենք, որ ՀԱՄԱՍ-ը նույնը կանի», – ասել է նա։

Ինչպես նշել է Բլինկինը, նոր նախագիծն արտացոլում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից դեռևս մայիսին հնչեցրած առաջարկները և ենթադրում է ռազմական գործողությունների փուլային դադարեցում:

Նրա խոսքով՝ նախնական հրադադարը կտևի վեց ամիս։ Այն նախատեսում է բանտարկյալների ազատ արձակում և գերիների փոխանակում, ինչպես նաև լիարժեք հրադադարի պայմանների շուրջ բանակցությունների մեկնարկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում