ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է կիբեռհարձակման մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է կիբեռհարձակման մեջ

Իրանը Դոլանդ Թրամփի և Քամալի Հարրիսի նախընտրական շտաբերի վրա կատարած կիբերօպերացիայի օգնությամբ  փորձել է միջամտել ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին։  Այդ մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի հայտարարության վրա։

Ամերիկյան հատուկ ծառայությունները մատնանշել են «Իրանի ագեսիվ գործունեությունը» ընտրությունների շրջանում։ Նշվում է, թե վերջերս Իրանը փորձել է վարկաբեկել Թրամփի նախընտրական արշավը։

Հատուկ ծառայությունները պնդում են, որ Թեհրանը, օգտագործելով սոցիալական ինժեներիան և այլ միջոցներ, փորձ է արել հասանելիություն ստանալ այնպիսի մարդկանց, ովքեր անմիջական կապ են ունեցել Ժողովրդավարական կամ Հանրապետական կուսակցությունների հետ։

Ամերիկյան հետախուզությունը նաև հայտարարություն է տարածել, թե, իբր, Թեհրանն ու Մոսկվան նման գործելաոճ են կիրառել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի այլ երկրներում։

Օգոստոսի 13-ին հայտարարություն տարածվեց, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն  հետաքննում է, իբր, Իրանի կողմից կիբեռհարձակման վարկածը՝ Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Թրամփի նախընտրական շտաբի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում