Ուկրաինան Կուրսկի շրջան է ներխուժել Արևմուտքի պատճառով․ Զելենսկի
Նմանատիպ
Կուրսկի շրջանում ռազմական գործողություն իրականացնելու անհրաժեշտություն չէր լինի, եթե Արևմուտքը վերացներ Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի օգտագործման բոլոր սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա ռուսական ռազմական օբյեկտներն անվանել է օրինական թիրախներ։ Ուկրաինայի առաջնորդի կարծիքով՝ դաշնակիցների հետագա հապաղումը կլինի օգնություն ռուսական հարձակողական գործողություններին։
Զելենսկին նաև ընդգծել է, որ եթե Արևմուտքում նախապես իմանային Կուրսկի շրջանում հարձակման պլանների մասին, ապա այնտեղ դա կանվանեին «բոլոր կարմիր գծերի հատում»: Այժմ, ինչպես կարծում է Ուկրաինայի նախագահը, այդ «պատրանքային հայեցակարգը» փշրվել է։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ Կուրսկի մարզ ներխուժման նպատակներից մեկը Ռուսաստանի տարածքում բուֆերային գոտու ստեղծումն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում