Պուտինն ու Ալիևը քննարկել են արցախահայության՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի մեխանիզմները

Պուտինն ու Ալիևը քննարկել են արցախահայության՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի մեխանիզմները

Երեկ՝ օգոստոսի 19-ին, Բաքվում նախագահներ Պուտինի և Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվել են արցախահայության՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի մեխանիզմներն ու հնարավոր ժամկետները: Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնին հայտնել Է ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը։

Համաձայն տեղեկության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիևին առաջարկել է քննարկումներ սկսել Արցախում հայերի ապագա բնակության իրավական կարգավիճակի և անվտանգության մեխանիզմների վերաբերյալ: Պուտինը նաև խորհուրդ է տվել, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն ավելի ուշադիր հետեւեն Վրաստանում ընթացող գործընթացներին, որտեղ արդեն սկսվել են Սահմանադրության փոփոխությունների շուրջ քննարկումները՝ երկրի տարածքային ամբողջականությունն առանց կոնֆլիկտի վերականգնման նպատակով:

«Ոսկանապատ»-ի աղբյուրը հայտնել է, որ Կրեմլը Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունների կարգավորմանն ուղղված ծրագրեր է մշակում՝ ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ: Վարչակազմի մտահղացմամբ, այդ գործընթացների արդյունքում Ռուսաստանը կարող է դառնալ ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության միակ և անփոխարինելի երաշխավորը, այլև Հարավային Կովկասի քաղաքական գործընթացների գլխավոր կարգավորողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում