Միացյալ Նահանգներն ահաբեկչության հիմնական կողմակիցն է աշխարհում․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ
Նմանատիպ
Իրանը երբեք չի մոռանա ԱՄՆ հանցագործությունն իսլամական հանրապետության նկատմամբ և գտնում է, որ Վաշինգտոնը հանդիսանում է աշխարհում ահաբեկիչների գլխավոր դաշնակիցը։ Այդ մասին, ТАСС գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«ԱՄՆ մահացու վտանգները տարածաշրջանի անպաշտպան բնակչության նկատմամբ, Իրաքում կատարած հանցագործությունները, ֆիզիկոս-միջուկաբանի սպանությունն Իրանում՝ «Մոսսադ»-ի հետ համատեղ, իրանական ուղևորատար ինքնաթիռի խոցումը Պարսից ծոցում ԱՄՆ հանցագործությունների ցուցակի ընդամենը մի փոքրիկ մասն են, որը ոչ Իրանը, ոչ էլ տարածաշրջանի երկրները երբեք չեն մոռանա»,-ասել է Քանանին։
«Արևմուտքի դեմքերի դիմակները վաղուց պատռվել են․ նրանց գլխավերևում կանգնած է ամերիկյան ռեժիմը՝ ահաբեկչության գլխավոր կողմնակիցը՝ հատկապես Թել-Ավիվի հանցավոր խմբավորման, և աշխարհում միակ երկիրը, որ ատոմային ռումբ է նետում խաղաղ բնակչության վրա»,-ավելացրել է իրանցի պաշտոնյան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում