Google-ն արհեստական բանականության նոր գործառույթներ է ավելացրել Gmail-ի համար

Google-ն արհեստական բանականության նոր գործառույթներ է ավելացրել Gmail-ի համար

Ամերիկյան Google կորպորացիան արհեստական ինտելեկտի Gemini գործիքն ավելացրել է Gmail-ի նամակների մշակմանը։ Գործիքից կարող են օգտվել Google One AI Premium-ի բաժանորդները, ինչպես նաև նրանք, ովքեր վճարել են Workspace-ում Gemini ավելացնելու համար։

«Մշակել իր սևագիրը»  գործառույթը կառանձնանա հիմնական տեքստի ներքո գրված մոխրագույն  տառերով, որոնք կհայտնվեն 12 բառ գրելուց հետո։ Եթե անմիջապես չհայտնվի գրությունը, ապա մատիտի նշանով ստեղնին սեղմելուց հետո կհայտնվի։ Ավելի վաղ արհեստական բանականությունն օգնում էր նամակ գրելու, այն կրճատելու հարցում։ 2024թ․ օգոստոսին Google-ը  Chrome-ում ավելացրել է նոր գործառույթներ, որոնք աշխատում են Gemini արհեստական բանականության հիման վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում